Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն Հայաստանում

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն Հայաստանում

Երևանում բացվել է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն, որն իր տեսակի մեջ առաջինն է տարածաշրջանում: Լրագրողների հետ զրույցում կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը նշեց, որ նմանատիպ կենտրոնները մեծ տարածում ունեն զարգացած երկրներում և կոչված են համալիր մոտեցում ցուցաբերելու սթրեսի և ցավի կառավարման գործընթացում:


Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Հարությունյան–   Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սթրեսի կառավարումը բավականին տարածված է, ինչը մենք փորձում ենք իրականացնել նաև մեզ մոտ: Կենտրոնի ստեղծման նպատակն է համալիր մոտեցում ցուցաբերել ցավի եւ սթրեսի կանխարգելմանը, ախտորոշմանը, կառավարմանն ու բուժմանը: Այս գործընթացում տարբեր ոլորտների մասնագետներ համագործակցելու են միմյանց հետ՝ բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ՝ փորձելով համատեղ ուժերով ապահովել բարձր արդյունավետություն:


Ցանկացած ցավային գանգատի դեպքում պացիենտը կարող է դիմել մեզ, և մեր կենտրոնի տարբեր մասնագետներ, առաջին խորհրդատվություն կազմակերպելուց հետո, կուղղորդեն ճիշտ մասնագետի մոտ: Ցավը բազմակողմանի մոտեցում է պահանջում. միայն մեկ մասնագետի օգնությամբ դժվար է հասկանալ իրական պատճառը: Օրինակ՝ քրոնիկ սթրեսի դեպքում կարող է լինել մեջքի ցավ, և եթե բուժենք հենց մեջքի ցավը, արդյունքի չենք հասնի. անհրաժեշտ է գտնել բուն պատճառը՝ սթրեսը:


Մեր կենտրոնի առավելություններից է բազմակողմանի ախտորոշման կազմակերպումը, ինչից մեծապես կախված է բուժման արդյունքը:

 

Երևանում բացվել է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան


Համագործակցություն է լինելու Հայաստանի և արտասահմանյան բժշկական հաստատությունների տարբեր մասնագետների հետ: Ծառայությունները մատուցվելու են նաև առցանց: Կենտրոնն իրականացնելու է տեղեկատվական աշխատանքներ, կազմակերպելու թրեյնինգներ, քանի որ մեր հասարակությունում այս ոլորտի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր կա. շատերը չգիտեն, որ սթրեսը հնարավոր է կառավարել, կամ ցավը կարող է լինել հոգեբանական խնդրի հետևանք:

Ցավի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ,  ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ Նարինե ՄովսիսյանՑավի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ,  ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Մովսիսյանը, խոսելով քրոնիկական ցավի վերահսկման խնդրի մասին, նկատեց, որ այն դեռևս հաղթահարված չէ ամբողջ աշխարհում, բայց հատկապես Հայաստանում հարցը հրատապ է, քանի որ գրեթե ոչ մի քայլ չի արվել այն հաղթահարելու ուղղությամբ:


–   Քրոնիկ ցավը հոգեբանասոցիալական ֆենոմեն է, այն միայն ֆիզիկական խնդիր չէ: Ցավը կարող է ամբողջությամբ փոխել մարդու կյանքի որակը, նրա սոցիալական դրսևորումները: Օրինակ՝  քաղցկեղի առաջացրած ցավի դեպքում մարդը գրեթե միշտ ամբողջությամբ փոխվում է: Քաղցկեղի դեպքում պացիենտների մոտավորապես 80%-ը տառապում է քրոնիկական ցավից, իսկ դա շատ լուրջ խնդիր է թե՛ հիվանդի, թե՛ նրան շրջապատող մարդկանց համար: Քրոնիկական ցավը հիմնականում բուժվում է դեղորայքով, բայց անհրաժեշտ է նաև հոգեբանական միջամտություն: Կան ցավը վերահսկելու տարբեր մեթոդներ, ինչը պետք է զարգացնել Հայաստանում: Եթե անգամ հնարավոր չէ իսպառ վերացնել ցավը, այն կարելի է առնվազն վերահսկել, հոգեբանորեն մարդուն բերել այն վիճակին, որ նա որակյալ կյանք ունենա:

 

Երևանում բացվել է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն ՍողոյանըՍթրեսի և ցավի կառավարման նորաբաց կենտրոնի նշանակությունը մեծապես կարևորեց նաև Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:


–   21-րդ դարը համարվում է սթրեսների դար: Տեղեկատվական մեծ հոսքը, միգրացիաները, տեխնոլոգիաների զարգացումը շատ լուրջ սթրեսածին գործոններ են, որոնք ուղիղ կերպով վատ ազդեցություն են ունենում մարդկանց աշխատանքի արդյունավետության վրա: Պատահական չէ, որ միջազգային կազմակերպություններից շատերն իրենց աշխատողներին ուղարկում են սթրեսի կառավարման դասընթացների, որից հետո արձանագրում են աշխատանքի արդյունավետության բարձրացում: Սթրեսը չկառավարելու դեպքում մենք բացասական էմոցիաները, տեղեկատվությունը մտցնում ենք շրջապտույտի մեջ՝ փոխանցելով ուրիշներին, իջեցնելով կյանքի որակը:

 

Երևանում բացվել է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն


Նման կենտրոնների ձևավորումն ընդունված է տարբեր երկրներում: Եվ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չի հավակնում մատուցել բոլոր ծառայությունները, այլ համագործակցում է բժշկական տարբեր կառույցների հետ, որտեղ իրականացվում են ավելի նեղ մասնագիտական միջամտություններ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ